Բարի օր Իրավական 

Լոռու մարզի դատախազի տունը չեն հասցրել թալանել. Ոստիկանությունը պարզաբանում է

analitik.am

Այսօր լուրեր տարածվեց այն մասին, որ թալանվել է Լոռու մարզի դատախազ Արսեն Մարտիրոսյանի Վանաձորի այն տունը, որտեղ բնակվում է նա:

Analitik.am-ին  այս թեմայի հետ կապված պարզաբանում տվեց ՀՀ Ոստիկանության  լրատվության վարչության պետի տեղակալ  Էդգար Ջանոյանը:   Վերջինս հայտնեց եղելությունը.

«Հունվարի 11-ին, ժամը 20.30-ի սահմաններում, ոստիկանության Տարոնի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վանաձորի Աղայան փողոցի շենքերից մեկում բնակարանային գողություն է կատարվում: Քրեական հետախույզներն անմիջապես մեկնելով նշված հասցե նկատել են, որ 4 հոգի գողոնն արդեն տեղափոխել են «Մերսեդես Բենց» մակնիշի մեքենայի մեջ և փորձում են փախչել: Ոստիկանները հետապնդել են, Նարեկացու փողոցում բռնել նրանց և գողություն կատարելու կասկածանքով բերման ենթարկել ոստիկանության Տարոնի բաժին: Բաժնում պարզվել է կասկածյալների ինքնությունը` Վանաձորի բնակիչներ Անդրանիկ Ա-ն, Գևորգ Մ-ն, Սամվել Հ-ն և Արմեն Հ-ն: Վնասի չափը պարզվում է: Բերման ենթարկված Անդրանիկ Ա-ի և Գևորգ Մ-ի անձնական խուզարկությամբ, հայտնաբերվել են ծալովի դանակներ, որոնցից մեկը գաղտնի փականով: Հունվարի 11-ին Լոռու մարզի քննչական վարչությունում գողության փաստով հարուցվել է քրեական գործ: Կասկածյալները ձերբակալված են: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն»:

Նույն շարքից