Իրավական 

«ԳԱԶել»-ի թափքում հայտնաբերվել է շուրջ 2 խմ «Բոխենի» և «Հաճարենի» ծառատեսակներին նմանվող փայտանյութ

analitik.am

Հունվարի 11-ին, ժամը 23.00-ի սահմաններում, ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները օպերատիվ տվյալներն իրացնելիս, Բազումի գյուղամիջյան ճանապարհից, ապօրինի ծառահատման կասկածանքով, «BMW» և «ԳԱԶել» մակնիշի մեքենաներով բաժին բերման են ենթարկվել Վանաձորի բնակիչներ Հայկ Ա-ին, Արմեն Թ-ին, Էդգար Բ-ին և Ջիլիզա գյուղի բնակիչ Թաթուլ Ս-ին:

Զննությամբ, «ԳԱԶել»-ի թափքում հայտնաբերվել է շուրջ 2 խմ «Բոխենի» և «Հաճարենի» ծառատեսակներին նմանվող փայտանյութ, իսկ «BMW»-ի բեռնախցիկում` բենզասղոց: Բերման ենթարկվածները հայտարարել են, որ փայտանյութը բենզասղոցով հատել են Գարգառ-Վանաձոր ճանապարհի Պուշկինյան ոլորանների մոտ գնտվող անտառից և համապատասխան փաստաթուղթ չեն ներկայացրել:

Վնասի չափը պարզվում է:

Նշանակվել է մասնագիտական ստուգում: Նշված մեքենաները փայտանյութի հետ տեղափոխվել են բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Նույն շարքից