Իրավական 

Զարուհի Մեջլումյանը գումար է ստացել մարդասպան Մհեր Ենոքյանին հերոսացնելու համար. Նարեկ Մալյան

analitik.am

Գրող, հրապարակախոս Նարեկ Մալյանն իր ՖԲ էջում հրապարակել է փաստ, որ ՀՀ պետական վերահսկողական ծառայության Հասարակայնության և լրատվության վարչության պետ, Մհեր Ենոքյանի կին Զարուհի Մեջլումյանը գումար է ստացել Ջորջ Սորոսի անվան «Բաց հասարակությունների հիմնադրամ»-ից մարդասպանության համար ցմահ դատապարտված Մհեր Ենոքյանին հերոսացնելու համար : Մալյանը գրել է. « Էս էլ բոլոր էն միամիտների համար ովքեր մինչև հիմա հավատում էին, որ Զարուհի Մեժլումյանը անվճար է մարդասպանին հերոսացրել։
Գրանտ
Ումից- Սորոսից
Ում- Զարուհի Մեժլումյանին
Ինչ նպատակով- ցմահ դատապարտվածների գործերը վերաբացելու։
Հ.Գ. Աղաջանովի երեխու դիակի փողից 10000$ մարդասպան մհեր ենոքյանինն էր, 10000$ մարդասպան արամ հարությունյանինը և 10000$ լրագրող Զարուհի Մեժլումյանին։ իտավո ստացվեց 30000$ հավասար ախպերափայ»:

 

Հիշեցնենք, որ վերջին օրերին սոցցանցերում տեղեկություններ է տարածվում այն մասին, որ Մհեր Ենոքյանին ցանկանում են ներում շնորհել: Բազմաթիվ հարցազրույցներով են հանդես եկել դաժանաբար սպանված Իոսիֆ Աղաջանովի ծնողները՝ հայտարարելով, որ կտրականապես անընդունելի են համարում նման որոշումը:

Նշենք նաև, որ երկուշաբթի՝ հունվարի 14-ին, Հանրապետության հրապարակում կայանալու է ստորագրահավաք և հավաք՝ ի աջակցություն Աղաջանովների ընտանիքի: Հավաքի մասնակիցները պահանջում են վերջ տալ դաժանաբար սպանված երեխայի ծնողներին ծաղրելուն, մարդասպանին հերոսացնելուն  և հարգել նրանց վիշտը:

 

Նույն շարքից