Իրավական 

Ալումյանը գիտի, թե ինչու են դատավորները խուսափում քննել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը

analitik.am

Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից Հայկ Ալումյանը դատական նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում նշեց, որ դատավորները խուսափում են քննել Ռոբերտ Քոչարյանի կալանքի հետ կապված միջնորդությունը, քանի որ նրանց վրա, իր կարծիքով, կա լուրջ ճնշում. «Դատավորները բոլորովին ցանկություն չունեն այս գործը քննել, բոլոր հնարավոր տարբերակները գտնում են, որ խուսափեն: Ես կարող եմ ասել, թե ինչու են, իմ կարծիքով, նրանք խուսափում: Ես տեսնում եմ, թե ինչ հսկայական ճնշում կա այս գործի նկատմամբ»:

Ալումյանի խոսքերով, ինքը հասկանում է՝ դատավորը մի կողմից տեսնում է, որ եթե օրենքով ամեն ինչ անի, պետք է որոշում կայացնի ի օգուտ Ռոբերտ Քոչարյանի, մյուս կողմից ինքը տեսնում է, թե ինչ տեղի կունենա, եթե հանկարծ ինքը նման որոշում կայացնի. «Եվ հենց այս դիլեման է, որ դատավորներին ստիպում է այս գործից խուսափել»:

Նույն շարքից