Իրավական 

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանի կենսագրությունը

analitik.am

Ծնվել է 1978թ. դեկտեմբերի 24-ին Երևանում:

1996-1998թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:

1992թ. ավարտել է Երևանի բիզնես դպրոցը: 2003թ.` Երևանի «Հայբուսակ» համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը, 2005թ.` նույն համալսարանի մագիստրատուրան: 2010թ.` ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի ասպիրանտուրան: Տնտեսագետ: Տնտեսագիտության թեկնածու, դոցենտ: 2011թ. ավարտել է Եվրոպայի խորհրդի հովանու ներքո գործող Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցը (ՔԴԵԴ): Մասնակցել է երեք տասնյակ միջազգային և համահայկական սեմինարների, դասընթացների, հավաքների Մոսկվայում, Բրյուսելում, Ստրասբուրգում, Լոնդոնում:

1999թ. Կրթության միջազգային ակադեմիայի Երևանի «Հայբուսակ» համալսարանի (ԿՄԱ ԵՀՀ) գիտական խորհրդի անդամ է: 1999-2005թթ. եղել է Երևանի «Հայբուսակ» համալսարանի ուսանողական խորհրդարանի նախագահ: 2004-2009թթ.` ԿՄԱ ԵՀՀ պրոռեկտոր: 2003-2006թթ.` ՀՀ ԱԺ նախագահին առընթեր երիտասարդական հարցերի խորհրդի գլխավոր քարտուղար: 2007-2009թթ. եղել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի խորհրդական: 2009թ. ՀՀ բասկետբոլի ֆեդերացիայի նախագահության անդամ է, «Հատիս-Երևան» ակումբի հիմնադիր-նախագահության անդամ, ՀՀ սեղանի թենիսի ֆեդերացիայի նախագահության անդամ:

2004-2011թթ. եղել է «Համահայկական երիտասարդական ասոցիացիա» ՀԿ նախագահ, 2011 թվականից պատվավոր նախագահ է: 2007թ.` «Կրթության միջազգային ակադեմիայի շրջանավարտների միավորում» ԵՀԿ նախագահ: 2012թ.՝ «Երիտասարդ դիվանագետների ակումբ» ՀԿ պատվավոր նախագահ:

2006 թվականից «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ է, ԲՀԿ երիտասարդների միության նախագահ: 2014թ.՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահի խորհրդական:

02.12.2009-2012թթ.` ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ԲՀԿ): 22.12.2009-03.02.2012թթ.` ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, 03.02.2012-31.05.2012թթ.` ԱԺ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ:

2012-2017թթ.՝ ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ԲՀԿ): 11.06.2012-26.10.2012թթ.՝ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, 26.10.2012-01.04.2015թթ.՝ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, ապա ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ: 31.05.2012-19.03.2015թթ.՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ, ապա՝ քարտուղար:

2017-2019թթ.՝ ԱԺ պատգամավոր («Ծառուկյան» կուսակցությունների դաշինք): ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ: «Ծառուկյան» խմբակցության քարտուղար:

2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

2019թ. հունվարի 15-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ:

Պարգևատրվել է «Զինվոր Հայրենյաց» (2009թ., «Զինվոր» համակարգող խորհուրդ), «Հաղթանակ» (2010թ., «Ազատագրում» ՀԿ), «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» (2011թ., ԼՂՀ), «ՀՀ զինված ուժեր. 20 տարի» հոբելյանական (2012թ., ՊՆ), «Հայրենիք և հավատ» (2013թ., ԼՂՀ), «Հայրենիքի պաշտպանության համար» (2013թ., ՀՀ ՂՊՎՄ) մեդալներով, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության բարձրագույն պարգև հատուկ հուշամեդալով (2013թ.), Ազգային ժողովի պատվո մեդալով (2016թ.): Ճանաչվել է նոր սերնդի ամենաազդեցիկ քաղաքական գործիչ (2013թ.): Արժանացել է մի շարք պատվոգրերի և շնորհակալագրերի:

Երեք տասնյակից ավելի ծրագրերի և գիտական հոդվածների հեղինակ է:

Ամուսնացած է, ունի երեք զավակ:

 

Նույն շարքից