Իրավական 

Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննությունն ավարտվեց. Որոշման հրապարակման օրը հայտնի է

analitik.am

Դատարանը քիչ առաջ ավարտեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանաման միջոցի հարցի քննությունը: Դատարանը քննել է երկու միջնորդություն՝ պաշտպանական կողմի, որը վերաբերում էր գրավին և ՀՔԾ-ի, որը վերաբերում է խափանման միջոց կալանավորումը ևս 2 ամսով երկարացնելուն:

Ինչպես լրագրողներին հայտնեց Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը, իրենք գրավի չափ չեն նշել՝ այն թողնելով դատարանի հայեցողությանը:

Դատարանը հեռացել է խորհրդակակցությունների սենյակը, որոշումը հրապարակվելու է հունվարի 18-ին, ժամը 17:30-ին:

 

 

Նույն շարքից