Իրավական 

ԼՐԱՑՎԱԾ. Ոստիկանները հայտնաբերել են Գետափ գյուղում կատարված ավազակային հարձակման 4-րդ կասկածյալին

analitik.am

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողների կողմից ստացված տեղեկություններն իրացնելիս, նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով, հունվարի 14-ին, ժամը 21.20-ին, Եղեգնաձորի և Սպիտակի բաժինների ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ Սպիտակ քաղաքում հայտնաբերվել և Եղեգնաձորի բաժին է տեղափոխվել 1987 թ. ծնված Վահե Մելոյանը, որը ձերբակալվել է:

14.01.2018 10:26

ԼՐԱՑՈՒՄ

Նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով հունվարի 13-ին, ժամը 15.30-ին ոստիկանության Եղեգնաձորի, Բազումի և Սպիտակի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում Վանաձոր քաղաքում հայտնաբերվել և Եղեգնաձորի բաժին է տեղափոխվել 1984 թ. ծնված Արմենակ Մկրտչյանը, որը ձերբակալվել է:

29.12.2018 12:26

Գետափ գյուղում կատարված ավազակային հարձակումը բացահայտվել է /ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ/

Դեկտեմբերի 26-ի երեկոյան Վայոց ձորի Գետափ գյուղում ավազակային հարձակում էր կատարվել:

Տուժողներն ամուսիններ էին: Չորս հոգի դիմակավորված մտել էին տուն, ծեծել նրանց, կապել ննջարանում, դանակի ու ատրճանակի սպառնալիքի տակ տնից հափշտակել կես միլիոն դրամ, խմիչքներ, համակարգիչ, բջջային հեռախոս ու պլանշետ:

Կատարվածի մասին ոստիկանության Եղեգնաձորի բաժնում տեղեկացան կեսգիշերն անց` օպերատիվ կառավարման կենտրոնից:

Րոպեներ անց օպերատիվ խումբն արդեն դեպքի վայրում էր: Հարձակման հետևանքներն ակնհայտ էին: Տունն ամբողջությամբ տակնուվրա էին արել: Իրավապահները ուսումնասիրեցին դեպքի վայրը, տուժողներից հաղորդում վերցրին:

Որոնողական աշխատանքների ընթացքում, տնից ոչ հեռու, քրեական հետախույզները դիմակներ հայտնաբերեցին, ավել ուշ` նաև գողոնը:

Համապատասխան միջոցառումներից հետո, քրեական հետախույզները դեկտեմբերի, ժամը 6.30-ի սահմաններում, նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով, Եղեգնաձորի Միկոյան փողոցից ոստիկանության Եղեգնաձորի բաժին բերման ենթարկեցին նախկինում տարբեր հանցագործությունների համար դատապարտված, Լոռու մարզի բնակիչներ Արեն Սարգսյանին և Բագրատ Ասոյանին:
Կասկածյալները ձերբակալված են:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նույն շարքից