Իրավական 

Արմեն Գևորգյանի խափանման միջոցի հարցի քննությունը հետաձգվեց

analitik.am

ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի խափանման միջոցի գործով բողոքի քննությունը հետաձգվեց։ Լրագրողներին այս մասին հայտնեց վերջինիս փաստաբան Էրիկ Ալեքսանյանը:

Գևորգյանը մեղադրվում է արդարադատությանը խոչընդոտելու, Սահմանադրական կարգի տապալմանն օժանադակելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու և փողերի լվացման մեջ: Նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 14–ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր Արմեն Գեևրգյանին կալանավորելու ՀՔԾ–ի միջնորդությունը:

 

Նույն շարքից