Իրավական 

Քրեական հեղինակություն Վստրեչի Ապերի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց

analitik.am

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, քիչ առաջ հրապարակեց քրեական հեղինակություն համարվող «Վստրեչի Ապեր» մականունով հայտնի Արամ Վարդանյանի գործով դատավճիռը, որով Արամ Վարդանյանի և Գարեգին Իսկանդարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց և քրեական գործը՝ կարճվեց։

Հունիսի 4-ին, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում մի քաղաքացի հաղորդում էր տվել, որ 2017 թվականի հուլիսի 17-ին Նորագավիթ թաղամասում մի սուպերմարկետի մոտից «Վստրեչի ապեր» մականվամբ Արամ Վարդանյանը և մի խումբ անձինք, նախնական համաձայնությամբ, բռնություն գործադրելով առևանգել են իրեն, տեղափոխել Վարդանյանին պատկանող Արցախի փողոցի մի շինություն, տևական ժամանակ իր կամքին հակառակ պահել այնտեղ, ծեծի ենթարկել ու մարմնական վնասվածքներ պատճառել:

Նույն շարքից