Իրավական 

Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի գործով վերաքննիչի որոշումը կհրապարակվի հունվարի 22-ին

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությմաբ քիչ առաջ հեռացավ խորհրդակցական սենյակ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու։ Որոշումը կհրապարակվի հունվարի 22-ին։

Հիշեցնենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դեկտեմբերի 21-ին որոշում է կայացրել 25 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակել գեներալ Մանվել Գրիգորյանին։ Այս որոշումը դատախազությունը բողոքարկել էր Վերաքննիչ քրեական դատարանում։

Նույն շարքից