Հունվարի 18-ին, ժամը 17:30-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ Արթուր Մկրտչյանի, բավարարել է Հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից ներկայացված միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված կալանավորումը ևս երկու ամիս ժամանակով երկարացնելու վերաբերյալ:
Միևնույն ժամանակ, դատարանը մերժել է պաշտպանական խմբի ներկայացրած՝ կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը:
Տեղեկացնենք նաև, որ որոշման հրապարակումից կարճ ժամանակ անց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները վերաքննիչ բողոք են ներկայացրել:
Դատարանի վերոնշյալ որոշումն ապացույցն է այն բանի, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում, ինչի արդյունքում նա այսօր Հայաստանի Հանրապետության համար 1 քաղբանտարկյալն է:
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբ