Իրավական 

Հետախուզվողը տեղափոխվեց Հայաստան

Հունվարի 19-ին, ժամը 00.50-ին, ոստիկանության ՔՀԳ վարչության օպերատիվ խմբի ծառայողները Աստանա-Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան են տեղափոխել 45-ամյա Աշոտ Ա.-ին, որը 2017 թ. հոկտեմբերի 19-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի՝ խոշոր չափերով յուրացում կատարելու մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ կալանք:

Աշոտ Ա.-ն փոխանցվել է ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողներին:

Նույն շարքից