Իրավական 

Քիչ առաջ ավազակային հարձակում է տեղի ունեցել Varks.am-ի գրասենյակի վրա. Տարել են խոշոր չափի գումար

Այսօր՝ հունվարի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։00-ի սահմաններում անձը ներս է մտել Արաբկիր վարչական շրջանում՝ Կոմիտաս 12 հասցեում գործող Varks.am կազմակերպության գրասենյակ և այնտեղից հափշտակել խոշոր չափի գումար։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Հանցագործը եղել է գլխարկով և երեսը բժշկական դիմակով փակած։

Այս պահին դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, Ոստիկանության գնդապետ Արմեն Վաթյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները՝ քրեական հետախուզության բաժնի պետի տեղակալ Հովհաննես Արիստակեսյանի գլխավորությամբ։

Մանրամասն՝ shamshyan.com

Նույն շարքից