Իրավական 

ՊՊԾ գնդի գրավման օրերին հերթապահած բժիշկը բերման կենթարկվի

Այսօր՝ հունվարի 23-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ տեղի ունեցավ Սասնա ծռեր խմբի գործով դատական հերթական նիստը, որը շատ կարճ տևեց: Հաջորդ նիստը տեղի կունենա մեկ շաբաթ հետո:

Այսօրվա նիստում դատարանը պետք է հարցաքններ ՊՊԾ գնդի գրավման օրերին գնդում հերթապահած բժիշկներ Անահիտ Ենգիբարյանին և Հովհաննես Հովհաննիսյանին: Եթե նրանցից երկրորդը Հայաստանում չէ ու դրա համար չէր ներկայացել դատարան, առաջինը չէր ներկայացել՝ դատարանի ներկայացնելով գրություն վատառողջ լինելու մասին, որի հետ այդ փաստը հավաստող որևէ փաստաթուղթ չի եղել: Դատավոր Մեսրոպ Մակյանը նշեց, որ մինչ այդ գրությունը ստանալը, Ենգիբարյանը տարբեր պատճառաբանություններ է ներկայացրել՝ հայտնելով, որ չի ներկայանալու դատարան: Դատարանը նրան հայտնել է, որ նման դեպքում այլ բան չի մնում, քան՝ բերման ենթարկելը:

Վերոնշյալով պայմանավորված՝ դատարանը որոշում է կայացրել ոստիկաննության միջոցով բերման ենթարկել Ենգիբարյանին:

Նույն շարքից