Օրեր առաջ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հրավիրվել է ՀՀ քննչական կոմիտե և բացատրություն տվել Կոմիտեում հարուցված Հրազդանի անտառային ֆոնդի հողերի սեփականաշնորհման ընթացքում հայտնաբերված ենթադրյալ կոռուպցիոն դրսևորումների վերաբերյալ քրեական գործի շրջանակներում։
Ավելի վաղ Analitik.am-ը հայտնել էր, որ Հրազդանի անտառային ֆոնդի հողերի սեփականաշնորհման ընթացքում տվյալներ են ձեռք բերվել կոռուպցիոն դրսևորումների վերաբերյալ. հարուցվել է քրեական գործ:
Գործի շրջանակներում շրջանառվում է նաև ՀՀ ՔԿ նախկին ղեկավար Աղվան Հովսեփյանի անունը: