Պրահայի դատախազությունը ստացել է Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի արտահանձնման մասին ՀՀ գլխավոր դատախազության հարցումը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Պրահայի դատախազության ներկայացուցիչ Ալեշ Ցիմբալային:
«Կարող եմ հաստատել, որ Պրահայի քաղաքային դատախազությունը գլխավոր դատախազությունից ստացել է Հայաստանի գլխավոր դատախազության հարցումը պարոն Նարեկ Սարգսյանի արտահանձնման վերաբերյալ: Հիմա պետք է աշխատանքներ տարվեն համապատասխան փաստաթղթերի ուսումնասիրման վերաբերյալ: Միայն դրանից հետո կհայտարարվի արտահանձնման թույլատրելիության կամ անթույլատրելիության վերաբերյալ»,-հայտարարել է Ցիմբալանը:
Նշվում է, որ համաձայն Չեխիայի օրենսդրության՝ օտարերկրյա քաղաքացիների արտահանձնման հնարավորության վերաբերյալ որոշում կայացնում է արդարադատության նախարարը: Միևնույն ժամանակ, նրա որոշումը կարող է չհամապատասխանել տեղական դատարանների վճիռների հետ: