Իրավական 

ՀՔԾ-ն թույլատրեց Սամվել Մայրապետյանին դուրս գալ երկրից. փաստաբան

Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) թույլատրել է գործարար Սամվել Մայրապետյանին դուրս գալ երկրից։ Այդ մասին հայտնում է «Ազատության»-ը՝ հղում անելով Մայրապետյանի փաստաբան Կարեն Բատիկյանին:

Մայրապետյանը ՄԻԵԴ-ին խնդրել էր Հայաստանի իշխանություններին պարտավորեցնել վերադարձնել իր անձնագիրը և թույլատրել Գերմանիայում գտնվող՝ իր կողմից մատնանշված բուժհաստատությունում բուժման նպատակով անհապաղ մեկնել երկրից: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել էր գործարարի հունվարի 2-ի միջնորդությունը և պահանջել Հայաստանի կառավարությունից, որ դիմումատուն ստանա համարժեք բժշկական օգնություն։

 

Նույն շարքից