Իրավական 

Արմեն Գևորգյանի խափանման միջոցի մասով վճիռը կհրապարակվի հունվարի 29-ին

Այս պահի դրությամբ նոր բան չունեմ ասելու, սպասենք, հունվարի 29-ին վճիռը կհրապարակվի, բոլորս կիմանանք: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը՝ շնորհակալություն հայտնելով լրագրողներին իր գործն ուշադրության կենտրոնում պահելու համար:

Այլ հարցերի Գևորգյանը չպատասխանեց՝ հեռանալով Վերաքննիչ քրեական դատարանից:

Նշենք, որ դատարանը քննում էր Գևորգյանի խափանման միջոցի հարցը:

Գևորգյանը մեղադրվում է արդարադատությանը խոչընդոտելու, Սահմանադրական կարգի տապալմանն օժանադակելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու և փողերի լվացման մեջ: Նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:

 

Նույն շարքից