Իրավական 

Նունե Մ.-ն հայտնաբերվեց անձնագրային բաժանմունքում

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզների  ծառայողների և անձնագրային բաժանմունքի աշխատակիցների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հունվարի 24-ին, ժամը 14.05-ին, ոստիկանության  Նոր Նորքի անձնագրային բաժանմունքից ոստիկանության բաժին բերման է ենթարկվել 52-ամյա Նունե Մ.-ն, որը  2018թ. հոկտեմբերի 2-ից ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից հետախուզվում էր քրեական  օրենսգրքի 177 հոդվածի  3-րդ մասի 1.1 կետի (Գողությունը)  մեղադրանքով:

Նույն շարքից