Իրավական 

Թալանել են Հաշվեքննիչ պալատի գլխավոր մասնագետի տունը. գողացել են 15 մլն դրամից ավելի ոսկյա և արծաթյա զարդեր

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունվարի 25-ին, խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։30-ի սահմաններում Ոստիկանության կենտրոնական բաժին է դիմել Երևան քաղաքի բնակիչ՝ 56-այա Արմեն Հովհաննիսյանը և հայտնել, որ նույն օրը, ժամը 10։20-ից մինչև 14։30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են իր տան մուտքի դուռը, մտել տուն և այնտեղից հափշտակել ոսկյա ու արծաթյա զարդեր և մի քանի հատ թանկարժեք բջջային հեռախոս։

Դեպքի վայր են մեկնել Ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արման Պապյանի գլխավորությամբ։

Մանրամասն՝ shamshyan.com

Նույն շարքից