Իրավական 

Պահանջում ենք ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին. Ռուբեն Սահակյան

ՀՀ նախագահն անձեռնմխելի է, այն նորմը, որով նրան մեղադրանք են առաջադրել, անտեղի է, այդ նորմով մեղադրանք առաջադրել չի կարելի: Հիմնավոր կասկածը բացակայում է, և ընդհանրապես դատարանի կողմից ներկայացրած փաստաթուղթը և դատարան ներկայացրած միջնորդությունը իրավաբանական տեսակետից քննադատության չեն դիմանում: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից Ռուբեն Սահակյանը:

Սահակյանը նշեց, որ դատարանից պահանջում են ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին:

Քոչարյանն այսօրվա նիստին չի մասնակցելու:

Հիշեցնենք, որ այսօր դատարանը կրկին քննում է Քոչարյանի խափանման հարցը:

 

 

Նույն շարքից