Իրավական 

Դրամապանակ հափշտակող 13-ամյա անչափահասը ներկայացել է ոստիկանություն

2018 թ. դեկտեմբերի 11-ին, ժամը 17.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել 34-ամյա մի քաղաքացուհի և հայտնել, որ նույն օրը, ժամը 16.00-ին, Տ.Պետրոսյան փողոցում՝ «Երևան Սիթի» սուպերմարկետի մոտ, անհայտ անձը բացահայտ հափշտակել է իր դրամապանակը և դիմել փախուստի:

Հունվարի 29-ին ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ կողոպուտը կատարել է 13-ամյա մի պատանի, որը ժամը 13.00-ին ներկայացել է ոստիկանության Մաշտոցի բաժին և տվել խոստովանական ցուցմունք:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Նույն շարքից