Իրավական 

Պահանջում ենք բավարարել Տիգրան Աթանեսյանի հայցը. 125 փաստաբաններ դիմել են դատարանին

Վաղը, 01.02.2019թ., ժամը 16.45-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում (Աջափնյակի նստավայր) նշանակված է փաստաբան Տիգրան Աթանեսյանի արտոնագրի գործողությունը դադարեցնելու մասին ՀՀ Փաստաբանների պալատի որոշման դեմ ներկայացված հայցով առաջին դատական նիստը:

Համապատասխան խնդրանքով նախագահող դատավորին ուղղված դիմումին միացել են 125 փաստաբաններ:

Դիմումն ու միացած փաստաբանների ցանկը ներկայացնում եմ ստորև:

ՀՀ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի

Դատավոր Նաիրա Ավետիսյանին

Հարգելի տիկին Ավետիսյան

Ձեր վարույթում է գտնվում թիվ ԵԴ/20364/02/18 քաղաքացիական գործը ըստ փաստաբան Տիգրան Աթանեսյանի հայցի՝ ՀՀ փաստաբանների պալատի խորհորդի 11/08/2018 թվականի թիվ ԿԳ/195-Ա որոշումն անվավեր ճանաչելու պահանջով:

Նշված որոշմամբ Փաստաբանների պալատի խորհուրդը որոշել է փաստաբան Տիգրան Աթանեսյանին (արտոնագիր թիվ 78) ճանաչել մեղավոր «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ կետի և Կանոնագրքի 2.2.3 ենթակետի պահանջների խախտման համար և նրա նկատմամբ կիրառել (նշանակել) է կարգապահական տույժ՝ փաստաբանի արտոնագրի գործողության դադարեցում (ուժը կորցրած ճանաչելով թիվ 78 արտոնագիրը):

Նշված որոշման համար առիթ է հանդիսացել Տիգրան Աթանեսյանի կողմից ֆեյսբուկ սոցիալական ցանցում կատարված գրառումը, որը պալատի խորհուրդը գնահատել է իբրև վիրավորական։ Ինչպես հայտնի է 2018 թվականի հունիսի սկզբին Տիգրան Աթանեսյանը ստանձնել էր Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի պաշտպանությունը, ինչին առաջացրել էր նույն սոցիալական ցանցում գրանցված շատ օգտատերերի (այդ թվում կեղծ անուններով գրանցված) դժգոհությունը, փաստաբանի հասցեին, օրեր շարունակ նրա հասցեին հնչում էր անեծքների, վիրավորանքների, ծաղրի տարափ, որոնցից մի քանիսին փաստաբանը հակադարձել էր։ Ու այդ համատեքստում փաստաբանի կողմից կատարված գրառումներից մեկի հետևանքն է խորհրդի նշված որոշումը։

Մենք՝ այս դիմումին միացած փաստաբաններս, փաստում ենք, որ անկախ այն հանգամանքից, թե ինչպես ենք մենք վերաբերվում Տիգրան Աթանեսյանի կողմից կատարված գրառմանը, անկախ այն հանգամանքից, թե համարում ենք մասնագիտական գործունեությունից դուրս, սոցիալական ցանցում փաստաբանի կողմից կատարված գրառումը Փաստաբանի վարքագծի կանոնագրքի կարգավորման առարկա, թե ոչ, անկախ այն հանգամանքից, թե Տիգրան Աթանեսյանի նկատմամբ կայացված հիշյալ որոշումը համարում ենք անկողմնակալ մարմնի կողմից կայացված, թե ինչ-ինչ անձնական խնդիրների հետևանքով ծագած սուբյեկտիվ մոտեցման արդյունք, այնուամենայնիվ գտնում ենք, որ կիրառված տույժի տեսակն անհամաչափ է ու խիստ։ Համոզված ենք, որ փաստաբանի արտոնագիրը չի կարող դադարեցվել սոցիալական ցանցում կատարված գրառման համար, հատկապես այն պայմաններում, որպիսիք առկա են եղել փաստաբան Տիգրան Աթանեսյանի կողմից գրառում կատարելիս։

Վերոգրյալի հիման վրա, խնդրում ենք Ձեզ բավարարել Տիգրան Աթանեսյանի հայցը՝ առնվազն նշանակված պատժի անհամաչափության հիմնավորմամբ։

1. Հովհաննես Չամսարյան 1078
2. Հակոբ Սաֆարյան 941
3. Լուսինե Սահակյան 999
4. Ավետիք Իշխանյան 1307
5. Կիմա Սարյան 1249
6. Զորայր Հարությունյան 1981
7. Գեորգի Մելիքյան 1798
8. Վահե Մակյան 2022
9. Ծովինար Բալայան 1929
10. Երվանդ Վարոսյան 776
11. Վահե Եփրիկյան 2322
12. Լուիզա Վարդանյան 2362
13. Լուսինե Մարտիրոսյան 579
14. Արգիշտի Կիվիրյան 103
15. Լիանա Գրիգորյան 892
16. Էլզա Զաքարյան 1276
17. Նաիրա Բարսեղյան 2375
18. Դավիթ Գյուրջյան 1897
19. Գայանե Լյուդվիգյան1582
20. Իրինա Խարատյան 1139
21. Արա Զաքարյան 314
22. Գրիշա Բալասանյան 1703
23. Հայկ Մանգոյան 1476
24. Վալյա Պողասյան 1802
25. Նարինե Ռշտունի 115
26. Գևորգ Դավթյան 520
27. Միհրան Պողոսյան 1112
28. Սոնա Հարությունյան 1044
29. Կարմեն Պողոսյան 1314
30. Դիանա Գրիգորյան 717
31. Արամ Կարախանյան 21
32. Անի Գինոսյան 1939
33. Մարգարիտա Պողոսյան 1923
34. Ալինա Ռևազյան 1528
35. Լիպարիտ Սիմոնյան 37
36. Անետա Սարգսյան 1836
37. Սյուզաննա Մովսեսյան 1503
38. Էդգար Արամյան 1004
39. Արմինե Մկրտչյան 128
40. Գարիկ Սահակյան 1740
41. Հրաչ Քոչարյան 2027
42. Զառա Միրզոյան 627
43. Անուշ Հարությունյան 2097
44. Լուսինե Աբաջյան 1636
45. Արմեն Ֆերոյան 1554
46. Էրիկ Ալեքսանյան 2231
47. Մարիամ Քյանդարյան 1915
48. Շուշան Թադևոսյան 1995
49. Մարգարիտա Գյուլումյան 1940
50. Մարո Խաչատուրյան 1434
51. Սուրեն Մանուչարյան 1863
52. Էմմա Ավետիսյան 2012
53. Արամազդ Կիվիրյան 800
54. Մհեր Դավթյան 977
55. Մնացական Սարգսյան 682
56. Հայարփի Սարգսյան 1926
57. Հեղինե Կիվիրյան 928
58. Էլինա Գյուրջյան 1899
59. Արթուր Հարությունյան 1842
60. Դիանա Անտոնյան 2312
61. Գայանե Հակոբյան 1721
62. Վահագն Բաբայան 503
63. Գիվի Հովհաննիսյան 837
64. Հայկուհի Սուքիասյան 1539
65. Նաիրա Սահակյան 555
66. Արմեն Հայրապետյան 1787
67. Վահե Հովսեփյան 919
68. Սերգեյ Ադիբեկյան 1891
69. Վարազդատ Հարությունյան 2426
70. Արտակ Շադյան 2193
71. Արայիկ Պապիկյան 970
72. Գայանե Դիմիրճյան 1881
73. Ալինա Ավետիսյան 1766
74. Գուրգեն Հովհաննիսյան 1820
75. Ռուզան Ավետյան 1767
76. Մարատ Կոստանյան 552
77. Մանվել Գրիգորյան 1964
78. Նիկոլայ Բաղդասարյան 95
79. Երեմ Սարգսյան 1268
80. Արթուր Բաբայան 1938
81. Մոնիկա Մարգարյան 841
82. Քրիստինե Բեյբության 1849
83. Վանուհի Պողոսյան 2198
84. Հայկ Շահումյան 759
85. Հայկ Իսրայելյան 606
86. Անի Նաղդալյան 2023
87. Վաղինակ Գևորգյան 101
88. Գենյա Պետրոսյան 601
89. Երանուհի Թումանյան 902
90. Լուսինե Բակումյան 125
91. Անահիտ Սաղաթելյան 656
92. Հրանտ Դավթյան 521
93. Սերգեյ Գրիգորյան 2321
94. Ռուբեն Սահակյան 13
95. Մարիամ Մկրտչյան 1935
96. Արթուր Քարամյան 1753
97. Ավագ Լալայան 535
98. Արաքս Մելքոնյան 1492
99. Արկադյա Գևորգյան 1034
100. Տաթև Արամյան 2237
101. Ալինա Ղազարյան 1879
102. Սուրեն Մնացականյան 1069
103. Վահան Ենգիբարյան 287
104. Նունե Սողոմոնյան 2358
105. Վարուժան Փաշայան 1815
106. Նարեկ Գրբոյան 1979
107. Գեղամ Հակոբյան 794
108. Հայկանուշ Պարսամյան 1519
109. Հովիկ Սուքիասյան 1829
110. Արարատ Ազիբեկյան 1834
111. Հայկ Սողոմոնյան 1538
112. Լիլիթ Ենոքյան 1846
113. Էդգար Հովհաննիսյան 1919
114. Տաթևիկ Ասատրյան 1764
115. Զարուհի Թամազյան 1424
116. Լևոն Գևորգյան 1407
117. Արմինե Ղասաբողլյան 1471
118. Լևոն Ղազարյան 955
119. Էդգար Ղազարյան 2301
120. Զարա Բուբաղյան 627
121. Տիգրան Առաքելյան 1763
122. Մոնիկա Հակոբյան 888
123. Լուսինե Օհանյան 250
124. Ներսես Աղաբաբյան 2152
125. Միհրան Գրիգորյան 1988

Նույն շարքից