ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննությունը: Ինչպես լրագրողների հետ զրույցում հայտնել է Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը, պաշտպանական թիմն ակնկալում է, որ կալանքի որոշումը կվերացվի և դատարանը կանդրադառնա նաև առաջին ատյանի կողմից թույլ տված սխալին՝ գրավի միջնորդությունը չքննելուն:
Հարցին, թե մասնակցելու է արդյո՞ք Քոչարյանը այսօրվա դատին, Օրբելյանը նշել է, որ վերջնական որոշումը դեռ կայացված չէ, սակայն իր կարծիքով, նախագահը ներկա է լինելու:
Ավելի ուշ պարզվեց, որ Ռոբերտ Քոչարյանը դատարանում է: