Իրավական 

Քոչարյանը ելույթ է ունեցել դատարանում․ Դատախազություն

Վերաքննիչ քրեական դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննությունը հետաձգվեց: Այս մասին լրագրողներին հայտնեց դատախազության ներկայացուցիչը՝ հավելելով, որ պաշտպանական կողմը ներկայացրել է իր բողոքը, ելույթ է ունեցել նաև երկրորդ նախագահը:

Դատախազության ներկայացուցիչը նշեց, որ մեղադրող կողմը ներկայացրել է իր առարկությունները՝ չհասցնելով ավարտել դրանք:

Հաջորդ նիստը կայանալու է փետրվարի 4-ին, ժամը 12:00-ին։

Մեղադրող կողմի ներկայացուցիչը նաև հայտնեց, որ իրենց կարծիքով գրավի կիրառումն անթույլատրելի է, և ընդհանուր իրավասության դատարանի կողմից Քոչարյանի կալանավորման ժամկետի երկարացումն օրինական է:

Նույն շարքից