Իրավական 

Մանրամասներ՝ դատարանում Քոչարյանի 2 ժամ տևած ելույթից

Վերաքննիչ քրեական դատարում քիչ առաջ հետաձգվեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննությունը: Դատական նիստի ժամանակ ելույթ է ունեցել նաև երկրորդ նախագահը:

Քոչարյանի փաստաբաններից Հայկ Ալումյանը, պատասխանելով հարցին, թե ինչ է խոսել երկրորդ նախագահն իր ելույթի ժամանակ, ասաց, որ վերջինս մանրամասնորեն ներկայացրել է այն իրավիճակը, որը ստեղծվել է փետրվարի 23-ի դրությամբ. «Մասնավորապես ստեղծված է եղել իրավիճակ, որ բավականին շատ տեղեկություններ են ստացվել բանակում տարվող աշխատանքների մասին, որպեսզի բանակայինները միանան ցուցարարներին, որ ԵԿՄ-ում խմորումներ էին սկսվել, որպեսզի երկրապահ կամավորականները նույնպես միանան ցուցարարներին: Ստեղծված իրավիճակի պայմաններում ինքը ցուցում է տվել պաշտպանության նախարարին ապահովել բանակի չեզոքությունը»:

Ցուցումը բանավոր է եղել, Քոչարյանը կարգադրել է, որ բանակը չմիջամտի պրոցեսներին. «Բացի դրանից, ասել է, որ այն բարձրաստիճան սպաները, ովքեր պատրաստվում են շարունակել ծառայությունը բանակում, պետք է զերծ մնան ԵԿՄ-ում վերոնշյալ պրոցեսներին մասնակցելուց»:

Ալումյանը նշեց, որ Քոչարանի ելույթը տևել է ուղիղ երկու ժամ:

0038 հրամանի մասով Քոչարյանն ասել է, որ այդ հրամանին ծանոթանալուց հետո տեսել է, որ դրա մեջ որևէ բան չկա, որը պետք է այլ կերպ լիներ. «Սակայն նա ևս մեկ անգամ ասաց, որ Պաշտպանության նախարարի ցանկացած հրաման  ոչ իր ժամանակ, ոչ իրենից առաջ ու հետո, երբևիցե չի ուղարկվել նախագահական, որպեսզի նախագահը դրանց ծանոթանա, հավանություն տա, կամ իր մոտ ունենա ու պահի: Դա վերաբերում է նաև 0038-ին»:

Նույն շարքից