Իրավական 

Հրապարակվեցին «Զիբիլիքսի» գործով մեղադրյալների դատավճիռները 

analitik.am

Այսօր՝ փետրվարի 4-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ, հրապարակեց հայտնի «Զիբիլիքսի» գործով մեղադրյալների դատավճիռները:

Այսպիսով,  Հրայր Անտոնյանը և ՍԱՍ սուպերմարկետների ցանցի տնօրեն Ստեփան Սահակյանը դատապարտվեցին տուգանքի՝ 2 500 000 դրամի չափով:

Գործով անցնող Հեղինե Փոգրարյանը տուգանվեց 2 250 000 դրամի չափով, իսկ մնացած ամբաստանյալները՝ 2 300 000 դրամ գումարի չափով:

Հավելենք, որ դատախազը 3 տարի ազատազրկում էր պահանջում Անտոնյանի և Սահակյանի համար: Մյուս ամբաստանյալներին դատախազը միջնորդել էր տուգանքի դատապարտել:

Նույն շարքից