Իրավական 

Հետախուզվող կինը հայտնաբերվեց օդանավակայանում

analitik.am

Ոստիկանության քրեական հետախուզության բաժին ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ փետրվարի 1-ին, ժամը 06.30-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո, «Զվարթնոց» օդանավակայանից բերման է ենթարկվել ՌԴ և ՀՀ երկքաղաքացի Լուիզա Իոսիֆովան, նույն ինքը՝ 54-ամյա Լիլիա Հ.-ն, որը 2017թ. հունիսի 9-ից ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի կողմից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 325 հոդվածի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 1-ին մասի և 329.1 հոդվածի (Պետական սահմանն ապօրինի հատելը) 2-րդ մասի մեղադրանքով:

Նույն շարքից