ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը վերացրել է Մարտի 1-ի գործով անցնող քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի նկատմամբ կալանքը՝ բեկանելով կալանքի մասին առաջին ատյանի որոշումը: Այս մասին հայտնում է նրա փաստաբան Միհրան Հակոբյանը:
Հիշեցնենք, որ 2018 թվականի դեկտեմբերի վերջին դատարանը որոշում էր կայացրել Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանքը:
Հավելենք, որ Հարությունյանը Հայաստանի Հանրապետությունում չէ: