Իրավական 

Աիդա Առաքելյանը Սոնա Ավագյանին ուղարկել է «Սուբուտեքս» թմրամիջոց /տեսանյութ/

analitik.am

Հունվարին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության և պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների համատեղ միջոցառումների արդյունքում տեղեկություններ էին ստացել, որ «Հայփոստ» ՓԲԸ միջոցով, Գերմանիայից, ոմն Աիդա Առաքելյան, Երևանի բնակիչ Սոնա Ավագյանին ուղարկել է «Սուբուտեքս» թմրամիջոց:

Առաքանու զննման արդյունքում, սպիտակ քսուքով լի պլաստիկ տարայի մեջ հայտնաբերվեցին պոլիէթիլենային փաթեթներով 279 ամբողջական և 4 մասնատված սպիտակ, օվալաձև հաբեր: Ավելի ուշ, փորձաքննությամբ պարզվեց, որ հաբերի բաղադրության մեջ առկա է «Բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց:

Հարուցված քրեական գործի շրջանակներում թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների հետ իրականացրած անհետաձգելի լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, փետրվարի 2-ին Երևանի Սեբաստիայի փողոցից Սոնա Ավագյանին և Հասմիկ Կարապետյանին բերման ենթարկեցին:

Պարզվեց, որ Ավագյանն իր անվամբ ուղարկված թմրամիջոցը պետք է փոխանցեր Կարապետյանին:

Ձեռնարկվում են միջոցառումներ առաքողի` Աիդա Առաքելյանի ինքնությունը պարզելու ուղղությամբ:

Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունկվում է:

Նույն շարքից