Իրավական 

Նոր տարվա գիշերը նռնակի պայթյունից ժամկետային զինծառայողներ են վիրավորվել. ՔԿ. Այսօր

analitik.am

2018 թվականի դեկտեմբերի 31-ին՝ ժամը 03:50-ի սահմաններում N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում ռազմամթերքի՝ նռնակի, հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով առաջացած պայթյունից պարտադիր ժամկետային զինծառայողներ են վիրավորվել: Այս մասին հայտնում է Aysor.am-ը՝ հղում անելով ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանին:

Պայթյունի հետևանքով Ս. Թորոսյանը, Մ. Մանուկյանը և Ա. Մարաբյանը ստացել են պայթյունաբեկորային մարմնական վնասվածքներ և տեղափոխվել զինվորական հոսպիտալ:

Դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Նույն շարքից