Իրավական 

Սասնա ծռերի դատական նիստերը կրկին դռնբաց կլինեն

analitik.am

Սասնա ծռեր խմբի անդամների ներկայացուցիչ  Արա Ղարագյոզյանի միջնորդության բավարարման արդյունքում խմբի գործով դատական նիստերը տեղի կունենան դռնբաց:

Հիշեցնենք, որ դատավոր Մեսրոպ Մակյանը դատական նիստերը դռնփակ անցկացնելու որոշում կայացրել էր նախորդ շաբաթ՝ նշելով, որ նիստերին կմասնակցեն միայն լրագրողները, որպեսզի ապահովվի հրապարակայնությունը: Որոշումը պայմանավորված էր դահլիճում ներկա քաղաքացիների վարքով: Ամեն դեպքում դատավորը զգուշացրեց՝ եթե դահլիճում գտնվողները կրկին ոչ պատշաճ վարքագիծ դրսևորեն, նիստերը կլինեն դռնփակ:

Դատավորի հայտարարությունից հետո ընդմիջում հայտարարվեց և դատական նիստը կշարունակվի արդեն դռնբաց ռեժիմով:

Նույն շարքից