Այսօր՝ փետրվարի 15-ին, Կառավարությունը մերժեց ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունը, որով առաջարկվում էր խստացնել գործի բազմակողմանի և օբյեկտիվ քննությանը խոչընդոտելու նպատակով՝ փաստաբանի գործունեութանը ցանկացած ձևով միջամտելու համար, պատասխանատվության միջոցը՝ բացի տուգանքից սահմանելով 1-3 տարի ժամկետով ազատազրկում: Նախնական քննություն վարելու դատարանի դատավճռի կամ դատական այլ ակտի կատարման հետ կամ փաստաբանի մասնագիտական գործունեությունն իրականացնելու առնչությամբ փաստաբանին զրպարտելու համար բացի տուգանքից սահմանել նաև կալանք 1-3 ամիս ժամկետով կամ առավելագույնը 3 տարի ժամկետով ազատազրկում:
Զեյնալյանը նշեց, որ Արդարադատության նախարարության կողմից մշակվել է և 2019 թվականի հունվարի 14-ին շրջանառության մեջ է դրվել համանման նախագիծ, որը տեղադրվել է հանրային քննարկման Իդրաֆտ կայքում: Այն գտնվում է քննարկման փուլում, ստացվում են ինչպես դրական, այնպես էլ բացասական բնույթի արձագանքներ:
Հաշվի առնելով սա՝ կառավարությունն առաջարկում է բացասական եզրակացություն տալ ԼՀԿ նախագծին և հարցի լուծումը տալ ԱՆ-ի կողմից առաջարկված նախագծի շրջանակներում: