Իրավական 

Պարանը գցել են խանութի աշխատակցի պարանոցին, սպառնացել, որ կխեղդեն ու հափշտակել են խոշոր չափի գումար

analitik.am

Այսօր, փետրվարի 16-ին ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։30-ի սահմաններում 2 ճիվաղ ներս են մտել Լենինգրադյան-Սեբաստիա փողոցների խաչմերուկում գտնվող կոնցետրատներ, յոգուրտներ, պրեմիքսներ ներմուծող ընկերության պաշտոնական ներկայացուցչություն և կատարել ավազակային հարձակում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ անձինք մոտեցել են խանութում գտնվող վաճառողին, անակնկալի են բերել, պարանը գցել պարանոցին և դրա սպառնալիքի տակ հափշտակել նրա մոտ եղած խոշոր չափի գումարը։

Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Գարիկ Ղուկասյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը բաժնի պետ, Ոստիկանության գնդապետ Արթուր Զոհրաբյանի գլխավորությամբ

Մանրամասն՝ shamshyan.com

Նույն շարքից