Իրավական 

Հանրային հեռուստաընկերության հաղորդավար Արման Մարգարյանը բերման է ենթարկվել թմրանյութ օգտագործելու կասկածանքով

analitik.am

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ փետրվարի 16-ին, ոստիկանութան կենտրոնական բաժին են բերման ենթարկվել Երևանի բնակիչներ, 35-ամյա Արման Մարգարյանն ու 32-ամյա Հովհաննես Վահրամյանը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջիններս բերման են ենթարկվել Հյուսիսային պողոտայում գործող «Իբիս» հյուրանոցային համալիրի մոտից՝ թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ անձնական խուզարկությամբ Հ.Վահրամյանի մոտ հայտնաբերվել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ եղել է 1.7 գ կշռով դեղնականաչավուն զանգված և 1,5 գ ընդհանուր կշռով ապակե կաթոցիչ գլանակ, որի մեջ ևս առկա է եղել դեղնականաչավուն զանգված:

Մանրամասն՝ shamshyan.com

Նույն շարքից