Իրավական 

ԱԱԾ-ն արձագանքել է Սեդրակ Քոչարյանին մեղադրանք առաջադրելու մասին տեղեկությանը

analitik.am

Ազգային անվտանգության ծառայությունն արձագանքել է ՀՀ  երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդի՝ Սեդրակ Քոչարյանի մեղադրանք առաջադրելու մասին տեղեկությանը: Պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին, թե ինչպես է ԱԱԾ-ն մեկնաբանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ Սեդրակ Քոչարյանին մեղադրանք առաջադրելու մասին լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները, ԱԱԾ մամուլի կենտրոնի պետ Սամսոն Գալստյանը պատասխանեց.

«Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտը նպատակահարմար գտնելու դեպքում հանդես կգա համապատասխան  հայտարարությամբ: Այս պահին լրատվամիջոցներին փոխանցելու տեղեկատվություն չունենք»:

Ավելի վաղ Սեդրակ Քոչարյանը հայտնել էր 2rd.am կայքին, որ ԱԱԾ-ն իրեն մեղադրանք է առաջադրել փողերի լվացման ու հարկերից խուսափելու հոդվածներով:

Նա տեղեկացրել է նաև, որ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Նույն շարքից