Իրավական 

Թումանյան փողոցի փաբերից մեկից բերման ենթարկված երիտասարդներից մեկի մոտ ատրճանակ է հայտնաբերվել

analitik.am

Փետրվարի 18-ին, ժամը 01.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն խուլիգանության վերաբերյալ ահազանգ է ստացվել:

Նույն օրը, ժամը 01.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ գումարտակի ծառայողները Թումանյան փողոցում գտնվող փաբերից մեկից, խուլիգանություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 5 երիտասարդի: Նրանցից մեկի խուզարկությամբ հայտնաբերվել է ատրճանակ՝ փամփշտատուփով, որի մեջ եղել է 2 փամփուշտ:

Ժամը 01.45-ին հիշյալ փաբի տնօրենից ոստիկանությունում հաղորդում է ընդունվել, որ նույն օրը, ժամը 00.03-ին, փաբում 5 երիտասարդներ դիտավորությամբ խաթարել են փաբի բնականոն աշխատանքը՝ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորել հասարակության նկատմամբ և դիտավորությամբ վնասել փաբի գույքը:

Վնասի չափը պարզվում է:

Նշանակվել են ԴԲ և դատաձգաբանական փորձաքննություններ:

Կատարվում է քննություն:

Նույն շարքից