Իրավական 

Ինչ են պայմանավորվել ՊՊԾ գնդի գործով տուժողը, Վլադիմիր Գասպարյանն ու Կուտոյանը

analitik.am

ՊՊԾ գնդի գրավման օրերին բժշկական անձնակազմի հետ գունդ մուտք գործած Լյուդվիգ Չալաբյանն իրեն տուժող չի ճանաչում: Այս մասին նա այսօր հայտարարեց խմբի գործով դատական նիստի ժամանակ:

Նա նաև հայտարարեց, որ ՊՊԾ գունդ մուտք գործելուց հետո այնտեղից դուրս է եկել, հետո նորից մուտք գործել: Խմբի անդամների փաստաբան Զարուհի Փոստանջյանի հարցին, թե ով է այդ մուտքն ապահովել, Չալաբյանն ասաց՝ ոստիկանները: Նա նաև ասաց, որ ՊՊԾ գնդից դուրս գալուց հետո հանդիպել է այն ժամանակվա ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ. «Սկզբից ինձ տարան էրեբունու միլիցայություն, միլպետի մոտ, նկարներ ցույց տվեցին, հարցրեցին՝ հո չե՞ն նեղել մեզ, ասացի՝ ոչ: Հետո ինձ տարան Խորենացու վրա, Գասպարյան Վովայի մոտ: Նա էլի նորից նկարներ ցույց տվեց, հարցուփորձ արեց: Հետո ուրիշ կաբինետ տարան՝ Կուտիկյանի մոտ, ով էլի նույն հարցերը տվեց, նույն պատասխանները եղան»:

«Միգուցե Կուտոյա՞ն»,-ճշտող հարց տվեց Փոստանջյանը՝ ցանկանալով իմանալ, թե ինչ նկարներ են ցույց տվել:

Չալաբյանը հաստատեց, որ Կուտոյան է եղել (հավանաբար այն ժամանակվա ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյանի մասին է խոսքը). «Գնդում արված նկարներ են ցույց տվել, տեսանյութեր չեն եղել»:

Հարցին, թե ինչ են պայմանավորվել Վլադիմիր Գասպարյանի և Կուտոյանի հետ, Չալաբյանն ասաց. «Ինձ հարցրեցին, եթե հարկ եղավ, նորից կարո՞ղ եմ մտնել, հո չե՞մ վախենում, ասացի՝ չէ, ասացի, որ չեմ վախենում: Նորից եկել ենք Էրեբունու ոստիկանություն, Ենիքգոմշյանն էնտեղ էր: Հետո մտանք գունդ: Որ մտանք, շտապօգնության մյուս բրիգադն էր մտնում ու մենք դուրս եկանք: Որևէ մեկը չի ասել, որ մենք պետք է մնանք: Ազատ էինք»:

 

Նույն շարքից