Երբ իմ ձեռքերը կապեցին ու տարան հանգստի սենյակ, ճնշումս շատ էր բարձրացել, սրտի խնդիր ունեի, հետո ինձ տարել են շտապօգնության ավտոմեքենա, որտեղ երկար մնացել եմ, հետո ինձ տարել են հիվանդանոց: Այսօր՝ փետրվարի 20-ին, ՊՊԾ գնդի գրավման գործով դատական նիստի ժամանակ հայտարարեց տուժող Վլադիմիր Սիրեկանյանը, ով գնդի գրավման պահին եղել է այնտեղ:
Սիրեկանյանը նշեց, որ ինքն իր ավտոմեքենայում հանգստանալիս է եղել, երբ «Կռազ» մակնիշի ավտոմեքենան հարվածել է գնդի դարպասներին ու ներխուժել ներս: Նրա խոսքերով, ներխուժողենրը մոտ 30 հոգի էին:
Հարցին, թե իրեն խուզարկել են արդյո՞ք, Սիրեկանյանն ասաց՝ այո, սակայն ատրճանակը չեն հայտնաբերել: Իր մոտից վերցրել են բջջային հեռախոսը, հետո տարել են հանգստի սենյակ, որտեղ ինքը մնացել է մինչև շտապօգնության ավտոմեքենա տանելը. «Ձեռքերս կապված էր, չէին թողնում դուրս գայինք: Ճնշումս բարձրացրել էր, պարոն Օսիպյանը դա նկատեց, առաջարկեց, որ ինձ տանեն հիվանդանոց, ահագին առաջարկեց, հետո ես երկար ժամանակ մնացի շտապօգնության մեջ: Նիկոլ Փաշինյանը նկարահանում էր, վիդեո կա Յութուբում, կարող եք նայել, թե ոնց է խնդրում պարոն Օսիպյանն ինձ տանել հիվանդանոց»:
Տուժողը հայտնեց, որ հանգստի սենյակ են տարել այլ քաղաքացիների ևս, ովքեր եղել են իրենց տղաները:
Հարցին, թե ինչպես է Օսիպյանը հայտնվել սենյակում, Սիրեկանյանն ասաց, որ նրան հետո են բերել՝ առանց պագոնների: Այնտեղ է եղել նաև փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը: