Իրավական 

Բացահայտվել է Արմավիրի մարզում կատարված աղավնիների գողության դեպքը

analitik.am

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է Արմավիրի մարզում կատարված աղավնիների բազմադրվագ գողության դեպքը: Մեղադրանք է առաջադրվել նույն մարզի բնակչին:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2017թ. նոյեմբերից մինչև 2018թ. մայիսն ընկած ժամանակահատվածում Արմավիրի մարզի բնակիչը՝ ծնված 1986թ., ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, Արմավիրի մարզի տարբեր գյուղերում ապօրինի մուտք գործելով գյուղացիներին պատկանող աղավնաբներ՝ հափշտակել է աղավնիներ՝ վերջիններիս պատճառելով զգալի չափերի գույքային վնաս:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Արմավիրի մարզի 33-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (8 դրվագ) և 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով

 

Նույն շարքից