Իրավական 

Գագիկ Խաչատրյանն ԱԱԾ չի հրավիրվել. Արթուր Վանեցյանը կարևոր բան հայտնեց

Չեմ հերքում, որ կոռուպցիոն հանցագործություններ ներկայումս էլ են կատարվում: Մենք դրանք բացահայտելու ուղղությամբ շատ ակտիվ աշխատանքներ ենք իրականացնում: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ հայտնելով, որ մի քանի օր առաջ զինկոմիսարիատի բարձրաստիճան պաշտոնյա է ձերբակալվել՝ հենց գումար վերցնելու պահին. «Ձերբակալվել է ՍԱՊԾ բարձր պաշտոնյա՝ գումար վերցնելու պահին»:

Վանեցյանը հայտնեց, որ ՊԵԿ նախկին ղեկավար Գագիկ Խաչատրյանին ԱԱԾ չեն հրավիրել. «Լուրերը, որոնք հրապարակվել էին, ժամանակավրեպ  են եղել: Նա չի հրավիրվել ԱԱԾ»:

Հարցին, թե ի՞նչ է նշանակում ժամանակավրեպ ասվածը, Վանեցյանը նշեց, որ Խաչատրյանի մասով աշխատանքներ իրականացվում են, սակայն չի հասունացել այն պահը, որ լինեն կոնկրետ քննչական գործողություններ և հրավերներ ԱԱԾ. «Ես մի կարևոր բան եմ ուզում ասել. ԱԱԾ-ի կողմից հարուցված բոլոր քրեական գործերը մինչ օրս որևէ թույլ կողմ չունեն: Եթե մենք ինչ-որ գործ հարուցում ենք, քննում ենք, ավարտում, երբեք չի եղել, որ մեր սկզբնական տվյալները չհաստատվեն: Ինչի մասին մենք հայտարարում ենք, ստանում են իրենց 100 տոկոսանոց ապացույցները: Կարող է տպավորություն ստեղծվի, թե մենք դանդաղ ենք գործում, բայց հավաստիացնում եմ բոլորին, որ մենք ամեն ինչ տեսնում ենք, սակայն պետք է ունենանք 100 տոկոսանոց ապացույցներ և առաջնորդվենք օրենքով: Օդում կախված լուրերը մեզ չեն վերաբերում, մեր ծառայությունը գործում է միայն կոնկրետ փաստերով: Այսինքն, այն բոլոր հրապարակումները, որ սա գողացավ, սրան չբռնին, տարբերություն են դնում, այդպես չէ»:

  • 96
  •  
  •  
  • 2
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    99
    Shares

Նույն շարքից