Իրավական 

Թալանել են Աքորի գյուղի դպրոցի փոխտնօրենին. դռան վրա թողել են գրություն

analitik.am

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում ավագ քննիչ Խաչատրյանի կողմից նյութեր են նախապատրաստվում փետրվարի 21-ին Ալավերդի քաղաքի Դեբեդ թաղամասի շենքերից մեկի բնակիչ՝ 56-ամյա Տատյանա Պողոսյանի բնակարանից կատարված խոշոր չափի գողության փաստով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը Տ. Պողոսյանը ոստիկանության Թումանյանի բաժին հայտնել է, որ ժամը 08։40-ից մինչև 14։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք հարմարեցված բանալիով բացել են իր բնակարանի դուռը, մտել տուն, ննջասենյակում տակնուվրա արել ամեն ինչ և պահարանի տարբեր դարակներից հափշտակել ոսկյա զարդեր և խոշոր չափի գումար։

Մանրամասն՝ shamshyan.com

Նույն շարքից