Իրավական 

Շակիրան կկանգնի դատարանի առաջ

analitik.am

Շակիրան Իսպանիայում կկանգնի դատարանի առաջ հարկեր վճարելուց խուսափելու համար: Այս մասին հայտնում է Europa Press-ը:

Գործակալության տեղեկություններով, դատարանը քննում է 6 դրվագ՝ կապված երգչուհու հետ: Չվճարված հարկն ընդհանուր առմամբ հասնում է 14,5 միլիոն եվրոյի:

Europa Press-ը գրում է, որ Շակիրան գումարը թաքցրել է 14 ընկերություններում, որոնք գտնվում են տարբեր օֆշորային գոտիներում:

Դատարանի առաջին նիստը տեղի է ունենալու հունիսի 12-ին:

 

Նույն շարքից