Բարի օր 

Նիկոլ Փաշինյանին Թեհրանի օդանավակայանում դիմավորել է Իրանի էներգետիկայի նախարարը

Թեհրանի «Մեհրաբադ» օդանավակայանում վայրէջք է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրան ուղեկցող պատվիրակության ինքնաթիռը:

Օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել է Իրանի էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանիանը:

Դիմավորման արարողությանը ներկա են եղել նաև Իրանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսյանը և «Ալիք» հաստատության ներկայացուցիչ Սուրիկ Աբնուսյանը:

Արարողության ավարտից հետո ՀՀ վարչապետն ու նրան ուղեկցող պատվիրակությունն ուղևորվել են դեպի «Սաադբադ» մշակութային համալիր, ուր քիչ անց տեղի կունենա նրա դիմավորման պաշտոնական արարողությունը:

 

Նույն շարքից