Իրավական 

Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդության քննությունն ավարտվեց

analitik.am

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ավարտվեց ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնարդության քննությունը:

Դատական նիստից հետո Գրիգորյանի փաստաբաններից Արսեն Մկրտչյանը նշեց, որ մեղադրող կողմն առարկել է միջնորդությանը:

Մանվել Գրիգորյանը, ով բուժման կուրս է անցնում, դատական նիստին չի մասնակցել:

Ինչ վերաբերում է հարցին, թե երբ է դատարանը հրապարակելու որոշումը, նախկին պատգամավորի պաշտպանն ասաց, որ չգիտի, դատարանը դա կարող է անել ամեն պահի:

Նույն շարքից