Իրավական 

Դուք հիմա ուզում եք, որ ես հանցագործության մասին հաղորդում տամ իմ վերաբերյա՞լ, նման բան լինել չի կարող. Սանասարյան

analitik.am

Գերեզմանոցում էլ լինեմ, կոռուպցիայի դեմ, Հայաստանի ազատության, անկախության, զարգացման համար կռիվ եմ տալու: Այսօր՝ փետրվարի 28-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ՊՎԾ ղեկավար Դավիթ Սանասարյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Analitik.am-ը հայտնել էր, որ քրեական գործի շրջանակներում ԱԱԾ-ն ձերբակալել է ՊՎԾ 4 աշխատակցի, այդ թվում նաև Ադյան եղբայրներին: Ավելի ուշ Ադյան եղբայրներից մեկը, մեր տեղեկություններով ազատ է արձակվել: Մեր հրապարակումից ժամեր անց հաստատվեց փաստը, որ ծառայության 3 աշխատակից ձերբակալվել է:

Լրագրողների հետ զրույցում Սանասարյանը պատասխանելով հարցին, թե տեղյակ եղել է արդյո՞ք ինքը կոռուպցիոն գործարքի մասին, ասաց. «Դուք հիմա ուզում եք, որ ես հանցագործության մասին հաղորդում տամ իմ վերաբերյա՞լ: Նման բան լինել չի կարող»:

Նույն շարքից