Իրավական 

Դավիթ Սանասարյանն օրինակելի աշխատակից անվանեց ԱԱԾ-ի ձերբակալած ՊՎԾ աշխատակիցներին

analitik.am

Բոլորը պետք է օրենքի առաջ լինեն հավասար: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՊՎԾ ղեկավար Դավիթ Սանասարյանը՝ խոսելով իր ղեկավարած կառույցի շուրջ հասունացած կոռուպցիոն սկանդալի մասին:

Անդրադառնալով ծառայության ձերբակալված աշխատակիցներին՝ Սանասարյանը նշեց, որ  Սամվել Ադյանը և Գևորգ Խաչատրյանը ՊՎԾ-ի օրինակելի և լավ աշխատակիցներից են. «Այդ մարդկանց մեղքը պետք է ապացուցվի: Ես ԱԱԾ-ին կոչ եմ անում նախաքննական փուլում պահել գաղտնիությունը: Մեր լրատվական ծառայությունը չի կարող ԱԱԾ լրատվական ծառայության դերը կատարել, եթե գործ կա, նրանք պետք է ներկայացնեն»,-ասաց Սանասարյանը՝ հավելելով՝ եթե ձերբակալվածների մեղքը ապացուցվի, նրանք պետք է պատասխանատվության ենթարկվեն:

Սանասարյանը նշեց, որ շարունակելու են ուսումնասիրել  հեմոդիալիզի շուկան՝ անկախ դրանից, թե ում շահն է տրորվում:

Գործի վերաբերյալ ԱԱԾ հայտարարությանը կարող եք ծանոթանալ այստեղ:

Նույն շարքից