Իրավական 

ԱԱԾ. Ալեքսանդր Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել և սպառնում է 4-8 տարվա ազատազրկում

analitik.am

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորը՝ Ալեքսանդր Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու համար: Այս մասին հայտնում է Իրավաբան.net-ը՝ հղում անելով Ազգային անվտանգության ծառայությանը:

Մեղադրանքն առաջադրված է ԱԱԾ-ում հարուցված քրեական գործով՝ Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Գործի՝ դատարան հասնելու և մեղադրական դատավճռի դեպքում Ալեքսանդր Սարգսյանին սպառնում է 4-8 տարվա ազատազրկում՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա՝ համաձայն՝ Քրեական օրենսգրքի հիշյալ հոդվածի:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Նույն շարքից