Իրավական 

Որոնվում է տեսանյութում պատկերված անձը․ Հափշտակված բանկային պլաստիկ քարտով փորձել է գումար կանխիկացնել

analitik.am

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու քաղաքացու՝ գողացված բանկային քարտով գումար կանխիկացրած անձի ինքնությունը։

2018թ. դեկտեմբերի 21-ին ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնում կինը բացատրություն և հաղորդում է տվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 12:30-ի սահմաններում, թիվ 47 երթուղային տաքսում անհայտ անձը գաղտնի հափշտակել է իր դրամապանակը, որի մեջ եղել է գումար, կուտակային քարտեր, որդու ուսանողական կրթաթոշակային քարտը՝ գաղտնաբառով: Ըստ հաղորդման՝ նույն օրը՝ ժամը 12:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում տեղակայված բանկոմատներից մեկից գումարի կանխիկացման փորձ է արվել:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասով և 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում:

Նախաքննության ընթացքում ստացվել են բանկոմատի անվտանգության տեսախցիկների՝ տվյալ գործարքի տեսագրությունները, ենթարկվել զննության:

Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված անձին հայտնաբերելու և նրա մոտ այլ քաղաքացու բանկային քարտի հայտնվելու հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին:

ԾանուցումԵնթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղքանի դեռ նրա մեղավորություննապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանիօրինական ուժի մեջ մտածդատավճռով:

Նույն շարքից