Իրավական 

Ռոբերտ Քոչարյանը պահանջում է, որ Արամ Մանուկյանը հրապարակային ներողություն խնդրի

analitik.am

Մարտի 1-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում մուտք է եղել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայցադիմումն ընդդեմ ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանի։

«Փաստինֆո»-ն դատալեքս դատական տեղեկատվական համակարգից տեղեկացել է, որ երկրորդը նախագահը պահանջում է դատարանից պարտավորեցնել Արամ Մանուկյանին հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող տեղեկատվությունը և վիրավորանքի համար հրապարակային ներողություն խնդրել։

Երկրորդ նախագահը նման պահանջով հայցադիմումներ է ներկայացրել նաեւ ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, գործարար Սիլվա Համբարձումյանի։ Նշված երկու հայցադիմումները դատարանը վարույթ ընդունել է, սակայն դատաքննությունը դեռեւս չի սկսվել։

 

Նույն շարքից